Մենք միասին մուտք ենք գործել երկրորդ շրջան․ Բագրատ Սրբազան

Մենք միասին մուտք ենք գործել երկրորդ շրջան, շատ կարևոր շրջան, հենց այս փոփոխությունները կրելու շրջան։ Այս մասին ասաց Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։

«Ցանկանում էի, որ այս ընթացքի մեջ առաջինը ձեզ հանդիպեի։

Պետք է խնդրեմ, որ ձեր մեջից խորհուրդ ձևավորվի, որպեսզի մենք կարողանանք էլ ավելի մեծ համախմբում ապահովենք։
Ձեր օրինակը պետք է տարածվի ամբողջ Հայաստանով, ձեզանից ամեն մեկին պետք է տեսնեն և ասեն՝ ուզում եմ իր նման լինեմ, ես մինչև այսօր այսպես չեմ ապրել, հիմա ուզում եմ իր նման ապրել, որովհետև ինքը հաղթողի հոգեբանություն ունի, ճշմարտությանը հավատացող մարդ է»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել