«Երիտասարդությունը ոչ միայն հաճույքների մասին է, բայց և հատկապես սխրանքի մասին է»․ Բագրատ Սրբազան

Երիտասարդությունը ոչ միայն հաճույքների մասին է, որը շատ լավ է, բայց և հատկապես սխրանքի մասին է, հերոսության մասին է, այս մասին մանկական զբոսայգում ասաց Բագրատ Սրբազանը։

«Տեսեք, Հիսուսն ընդամենը 33 տարեկան է, բայց հավիտենական հերոս է, հավիտենական հերոս, հավիտենական ուղղություն։ Այո, մեր հերոսության ընկալումը ռազմի դաշտում է, պետություն, հայրենիք, ժողովուրդ պաշտպանելու դաշտում է, դա բարձրագույն աստիճանն է, պետությունն այդպես պիտի կարողանա սնվել, ուղղակի սնվել, բայց հերոսություն է նաև, պարզ պայմաններում ունենալ այն սխրանքը, որ դու կոչված ես փոփոխություն բերելու, քո միջոցով, քո անձով։ Իմ խնդրանքն է ձեզ, որ սրա մասին չմոռանաք, յուրաքանչյուրդ սխրանքի կոչված լինելու զգացում ունենաք, արթնացնեք ձեր մեջ։ Ի վերջո մեր երազանքներն ու իղձերը ավելին են, քան մի փոքրիկ ժամանակով կյանքը։ Մենք կյանքի վրա վերահսկողություն չունենք, ունենք այնքանով, որքանով պատկերացնում ենք, բայց չունենք լայն առումով, բայց մեր իղձերի հետևից գնալու հնարավորություն ունենք»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Նրա խոսքով այս շարժումը ծնվել է անհրաժեշտությունից։

«Ինձ միշտ ասել են՝ հնարավո՞ր է, որ այս մարդիկ գնան, արդեն պետք է գնացած լինեին, եթե բարոյականություն լիներ մեր կյանքում։ Այն արժեքների մասին, որ խոսում ենք, եթե լինեին, մենք պառակտում չէինք ունենա այսքան։ Այո մենք կունենայինք հազար ու մի խնդիր, բայց նաև լուծելու հնարավորություն։ Այսօր այդ լուծելու հնարավորությունը չունենք»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել