«Ուղղակի չենք կարող Ձեզ հետ չլինել, մինչև վերջ և մինչև ճշմարտության հաղթանակը»․ Արազ Բաղդասարյան

«Հայը կա» հասարակական կազմակերպության նախագահ Արազ Բաղդասարյանը մանկական զբոսայգում Բագրատ Սրբազանի և երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու համար ապամոնտաժվել են իրենց գովազդային վահանակները։

«Այն ինչ համահունչ էր մեզ, այն ինչ հոգեհարազատ էր մեզ համար և բխում էր նաև մեր հավատամքից տեղադրել էինք ժամերի վրա, իսկ ավելի կոնկրետ սրբազան շարժման բոլոր հանդիպումները և կարգախոսը տեղադրել էինք մեր ժամերի վրա, որ մարդիկ իմանան, որովհետև այդպես ճիշտ է։ Այդ ժամերը նույնպես սոոցիալական ձեռնարկատիրության մոդելով էին աշխատում,  բացի գովազդից, որ դրա վրա տեղադրվում էր, նաև այդ ժամերը ստեղծված էին, որ «Արատտա» կենտրոնի ժողվարպետների աշխատանքներն այնտեղ ցուցադրվեին և մարդիկ իմանային այդ աշխատանքների մասին, բայց երբ ժամերն ապամոնտաժվեցին, հավաքներից մեկի ժամանակ Սրբազան Հայրը մի շատ հետաքրքիր ձևակերպում տվեց, ասաց՝ սա ազգային գործարարության վառ դրսևորում է։ Մի պահ կանգնեցինք ու հասկացանք՝ սա ազգային գործարարության մոդել է, որը պետք է տարածվի»,-նշեց նա։

Արազ Բաղդասարյանն ասաց, որ հիմա որտեղ գտնվում են, խոսում են երազանքների մասին։

«Այս կենտրոնում մենք սահմանել ենք երջանկության մոդելը։ Մարդ պետք է առաջին հերթին երազանք ունենա, երազի։ Երազողներինն է աշխարհը։ Պետք է հավատքով ու երազանքով հասնել երջանկության։ Պետք է ստեղծել մի միջավայր, որտեղ կիրականանան ուրիշների երազանքները»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել