Քուվեյթը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը

Քուվեյթի Պետությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քուվեյթը սա որակել է որպես դրական քայլ, որը կնպաստի հասնելու նրան, ինչը նախատեսված է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերում և Արաբական խաղաղության նախաձեռնությամբ՝ Պաղեստինի ժողովրդին ինքնորոշման իրավունք տալու և 1967թ. սահմանների հիման վրա անկախ պետություն ստեղծելու վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել