Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Կառավարությունն ընդունել է Երևան քաղաքի Պ. Պռոշյան և Դ. Դեմիրճյան փողոցների ու Սիրահարների զբոսայգու հարակից տարածքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու որոշում:
Նշված տարածքում արդեն իսկ հաստատվել է քաղաքաշինական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը և ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 19-ի որոշմամբ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն դրա ձեռքբերողն է: Ընկերությունը այդ վայրում մասամբ կատարել է օտարման գործընթաց և տարածքի նկատմամբ նոր բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու նպատակը նշված աշխատանքի շարունակումն է: Այսպիսով, մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային բնակելի ֆոնդը:
Իրավաբան.net