Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ դադարեցվել են դատավոր Արթուր Պետիկի Մկրտչյանի լիազորությունները։
Բարձրագույն դատական խորհրդի հունիսի 20-ի որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Հիմք ընդունելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Պետիկի Մկրտչյանի 65 տարին 2024 թվականի հունիսի 21-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է՝
1. Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ 2024 թվականի հունիսի 21-ից Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Պետիկի Մկրտչյանի լիազորությունները համարել դադարած»: