Գիշերային ո՞ր ժամերին է թույլատրվում կազմակերպել հրավառություն

ՀՀ կառավարության 09.08.2012 թվականի N 1000-Ն որոշման համաձայն՝ գիշերային ժամերին հասարակական վայրերում հրագործական արտադրատեսակների օգտագործմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրավառություն կարող է կազմակերպվել`

1) Ամանորի առթիվ` դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01.00-ը
2) «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տոն օրերին` ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01.00-ը` Հայաստանի Հանրապետության պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

Մնացյալ դեպքերում գիշերային ժամերին հրագործական արտադրատեսակներ օգտագործելու համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն`տուգանքի նշանակում, հարյուր հազար ՀՀ դրամի չափով:

Իսկ գիշերային ժամ է համարվում ժամը 23.00-ից մինչև 7.00-ն ընկած ժամանակահատվածը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել