Չի բացառվում մնացած բոլոր հնարավոր և անհնար քաղաքական լուծումները․ Բագրատ Սրբազանը

«Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանին են։ Անվստահություն հայտնելու գործընթացի մասին շատ է խոսվել, առաջին պահանջը դարձել է հրաժարականը, որից սակայն չի բացառվում մնացած բոլոր հնարավոր և անհնար քաղաքական լուծումները։ Դրա մասին ես արդեն հրապարակային արտահայտվել եմ։ Մեզ համար կարևորը արդյունքին հասնելն է, և վերստին կրկնում եմ՝ իրավական ճանապարհով հասնելու արդյունքին»,-այսօր՝ հունիսի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

«Այդ ճանապարհի մեջ մարտավարությունը ինչպես կլինի՝ կազմակերպչական կամ գաղափարական թիմը կորոշի։ Սա քարացած, մի ճանապարհով գնալու շարժում չէ, այլ՝ բազմաճյուղ, բազմաշերտ։ Մենք պիտի կարողանանք բոլոր հնարավորությունները օգտագործել՝ անխտիր բոլորը։

Քաղաքական գրեթե բոլոր գործիչները ներգրավված են, իրենց հետ միշտ խորհրդակցություններ լինելու են։ Կան նաև ոչ կուսակցական գործիչներ, իրենց ավելի շատ հասարակական գործիչ կարող ենք համարել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել