Տղամարդը հանգցրել է եկեղեցում վառվող բոլոր մոմերը, հրել հոգևոր սպասավորին և հեռացել

Մոսկվայում տղամարդը բերման է ենթարկվել եկեղեցում մոմերը հանգցնելու և հոգևոր սպասավորին հրելու համար. նրա դեմ գործ է հարուցվել հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար։

Ըստ «Base»-ի՝ հունիսի 18-ի կեսօրին անհայտ տղամարդը մտել է Սուրբ արդար ռազմիկ ծովակալ Ֆեոդոր Ուշակովի տաճար։ Ականատեսների վկայությամբ՝ նա հանգցրել է այնտեղ վառվող բոլոր մոմերը, որից հետո հրել է հոգևոր սպասավորներից մեկին ու հեռացել։

Շուտով տղամարդուն բերման են ենթարկել տաճարի դիմաց գտնվող տան մոտ։ Պարզվել է, որ կասկածյալը Տաջիկստանի 20-ամյա քաղաքացի Ասկար Բուտաևն է։ Որոշ ժամանակ առաջ նա եկել էր Ռուսաստան և բնակվել մոտակայքում գտնվող հանրակացարանում։

Տղամարդը տեղափոխվել է քննչական կոմիտե։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 148-րդ հոդվածի 4-րդ մասով (խղճի և կրոնի ազատության իրավունքի խախտում): Ըստ քննիչների՝ տղամարդը հանգցրել է մոմերը՝ ուղղափառ հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելու նպատակով։

Այսօր դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց կընտրի։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել