«Անբարեխիղճ կառուցապատողները պարզ ընթացակարգով ստանում են ձկնաբուծարաններ կառուցելու մասին շինարարական թույլտվություններ»․ նոր նախագիծ է հանրային քննարկման դրված

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ  լրացումներ կատարելու մասին» նախագիծը։

 Հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված են ՀՀ-ում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը, որի շրջանակներում լուծվում են նաև ձկնաբուծական տնտեսության ոլորտի շինությունների կառուցման նպատակով հայցվող դիմումների քննությունը․

 «Որոշմամբ սահմանված է վերոնշյալ շինությունների կառուցման պարզ ընթացակարգ, որը բարենպաստ պայմաններ է ստեղծում ոչ բարեխիղճ կառուցապատողների կողմից չարաշահումների  իրականացնելու համար։ Մասնավորապես՝ անբարեխիղճ կառուցապատողները պարզ ընթացակարգով ստանում են ձկնաբուծարաններ կառուցելու մասին շինարարական թույլտվություններ, որոնք նպատակային չեն օգտագործում, այն է՝  իրականացնում են հորման աշխատանքներ, որից հետո աշխատանքները դադարեցվում են, որից հետո տեղումների պատճառով հորված տարածքները վերածվում են ճահճանման տարածքների և պետություն կրում է վնասներ։

Այսպիսով, ներկայացված նախագծով առաջարկվում է՝ ձկնաբուծական տնտեսության ոլորտի շինությունների կառուցման նպատակով հայցվող դիմումներին կից ներկայացնել վավեր ջրօգտագործման թույլտվության առկայությունը փաստող փաստաթուղթը։ Առաջարկվող կարգավորումը կնպաստի, որպեսզի ձկնաբուծարան կառուցելու համար հայցվող թույլտվությունները տրամադրվեն ձկնաբուծարաններ կառուցելու իրական նպատակ ունեցող կառուցապատողներին։

 Ներկայումս ՀՀ-ում ձկնաբուծական տնտեսության ոլորտի շինությունների կառուցման թույլտվությունների տրամադրման կարգը սահմանված է պարզ ընթացակարգով, որը չարաշահումների բարենպաստ պայմաններ է ստեղծում անբարեխիղճ կառուցապատողների համար, որոնք ստանալով ձկնաբուծարան կառուցելու վերաբերյալ թույլտվությունները՝ ավարտին չեն հասցնում շինարարական աշխատանքները և արդյունքում՝ առաջանում են ճահճանման տարածքներ, որի պատճառով պետությունը կրում է նյութական և բնապահպանական վնասներ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել