Շարժումն առաջարկում է ՔՊ պատգամավորների հետ կապ հաստատել, կոչ անել նրանց մասնակցել ԱԺ արտահերթ նիստին

Սիրելի հայրենակիցներ, հունիսի 17-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պահանջով և ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ ԱԺ-ում գումարվելու է արտահերթ նիստ՝ Կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորելու անհրաժեշտության մասին ԱԺ ուղերձի ընդունման մասին։

«Այս նիստը կարող է կայանալ, եթե ԱԺ մեծամասնությունը ևս մասնակցի նիստին և ապահովի քվորում։

Սիրելի հայրենակիցներ, գործ ունենք անելու։ Առաջարկում ենք՝ ձեզ հարմար տարբերակով կապ հաստատել ՔՊ պատգամավորների հետ և քաղաքակիրթ տարբերակով նրանց կոչ անել իրացնել իրենց պարտավորությունը, մասնակցել նիստին և քննարկման առարկա դարձնել համազգային հետաքրքրություն ներկայացնող հարցը։

ՔՊ պատգամավորների հետ կապ կարող եք հաստատել

  • զանգահարելով նրանց,
  • նշելով նրանց սոցցանցերի ձեր հրապարակումներում,
  • նամակներ գրելով նրանց էլ. փոստին,
  • նամակներ գրելով նրանց սոցցացնցային հաշիվներին:

Սիրելիներ, կարևոր է որպեսզի ժողովրդի ձայնը տեղ հասնի։ Այս երկու օրվա ընթացքում ՔՊ պատգամավորները պետք է հազարավոր զանգեր ու նամակներ ստանան, սոցիալական ցանցերը պետք է հեղեղվեն նրանց ուղղված կոչերով։

Ի գործ, սիրելի հայրենակիցներ»,-նշվում է տարածված հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել