Ստեփանակերտի քաղաքապետն արդեն տանն է՝ հարազատների կողքին։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Բավականին երկար քննարկումներից հետո քրեակատարողական մարմնի վարչակազմն ընդունեց, որ հունիսի 14-ի ժամը 00:00-ից սկսած այլևս չունեն Դավիթ Սարգսյանին տեղում պահելու որևէ հիմք։
Քանի որ այսօրվա դատական ակտի հիման վրա առաջիկա 2 ամիսներին Ստեփանակերտի քաղաքապետը պետք է լինի տնային կալանքի տակ, իսկ կիրառված սահմանափակումների պատճառով էլ, բացի հարազատներից ու պաշտպաններից, չի կարող շփում ունենալ որևէ մեկի հետ, հյուրընկալել այլ անձանց, ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ կամ օգտվել հաղորդակցության այլ ձևերից, ուստի վերջինիս անունից շնորհակալություն ենք հայտնում բոլորին՝ ցուցաբերած աջակցության համար»,-նշել է նա։