Օկուպացված Արցախի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում անդարադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 12-ին Ազգային ժողովում հնչեցրած հայտարարություններին, որոնք վեաբերում էին արցախահայերին։
«Առաջիկայում կանդրադառնամ այդ հայտարարություններին և մեր հանրությունը կտեղեկանա ճշմարտությանը։ Այս հայտարարությունները, որոնք հնչել են Ազգային ժողովում որևիցե կապ չունեն իրականության հետ։ Դա հերթական մանիպուլյացիան է։ Մի քանի հարցի կուզեի անդրադառնալ։ Առաջինը այն հանգամանքին, որ արցախցիները և Արցախի կառավարությունը դիմացել են երկու ժամ, որից հետո խնդրել ենք դուրս գալ այնտեղից, դա այդպես չէ։ Արցախցիները դիմացել են 32 տարի և 7 տարեկանից բարձր արցախցի ցանկացած երեխա տեսել է 3 լայնածավալ պատերազմ։ Ինչ կապված է վերջին գործողություններին՝ ես իմ ելույթներում նշել եմ, որ ժամեր անց, մենք հասկացել ենք, որ մենակ ենք, դիմադրել 1-ը 12 հարաբերակցությամբ զինված ուժերին հնարավոր չէր և պետք է փրկվեր կյանքեր, ինչը որ Արցախի կառավարությունն արել է։
Ինչ վերաբերում է, որ մենք այնտեղ միլարդավոր զենքեր ենք թողել սարգին, կարգին, յուղած, ես ուզում եմ տեղեկացնել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է լավ իմանա սպառազինությունը ում հաշվեկշռում էր գտնվում և ով էր պատասխանատու դրանց համար, ում էր ենթարկվում ՊԲ-ն։ Մինչև վերջին օրը ՊԲ-ն ենթարկվում էր ՀՀ կառավարությանը և հանդիսանում էր ՊՆ-ի կառուցվածքային ստորաբաժանում։ Սա այն ճշմարտությունն է, որ պետք է մեր ժողովուրդը իմանա և չփորձեն մեղավորներ գտնեն այդ հարցում»,-ասաց նա։