Սամվել Կարապետյանը հայտարարությամբ է հանդես եկել Երևանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարությամբ է հանդես եկել Երևանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ.

«Կոչ եմ անում բոլոր կողմերին զերծ մնալ ցանկացած հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել մարդկային զոհերի։

Ներկայիս քաղաքական ճգնաժամի պայմաններում կարևոր է գործել պատասխանատու, հարգանք ցուցաբերել միմյանց նկատմամբ, ձգտել երկխոսության և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման:

Ցանկացած բաժանում (հայերի և արցախցիների) ներկա իրավիճակում վտանգավոր է։

Դարերի ընթացքում եկեղեցու շնորհիվ պահպանվել է ժողովրդի ինքնությունն ու ֆիզիկական գոյությունը։ Հայ ժողովուրդը միշտ կանգնած է եղել եկեղեցու կողքին և այսօր, առավել քան երբևէ, մենք պետք է համախմբվենք հոգևոր արժեքների շուրջ, թույլ չտանք եկեղեցու առճակատումը, բաժանումը ժողովրդի հետ»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել