«Կանաչապատում և շրջակա միջավայարի պահպանություն» կազմակերպություն ՀՈԱԿ-ը հայտնում է, որ հունիսի 13-ին՝ ժամը 23։00-03։00, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Մ. Ավետիսյան պուրակում, Դրո, Ռուբինյանց, Ռայնիսի փողոցներում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա քիմիական պայքար)։
Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում են փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները։