Առաջին անգամ իմ աչքով տեսել եմ, որ մենք ունենք սահման. Վահագն Խաչատուրյանը` Կիրանցի մասին

«Առաջին անգամ իմ աչքով տեսել եմ, որ մենք ունենք սահման, մեր ձեռքով կառուցված, այժմ փշալարեր են, հիմա մենք այն ավելի բարեկարգ կդարձնենք։ Այժմ մեր սահմանապահները կանգնած են , նրանց դիմաց` ավելի հեռու, հեռադիտակով տեսանելի հատվածում կանգնած են ադրբեջանցի սահմանապահները։

Մեքենաներ են երթևեկում։ Անցել եմ գյուղերով և տեսել եմ, որ նոր, շրջանցող ճանապարհ են կառուցում, որպեսզի մեր քաղաքացիների համար անվտանգ լինի»,-նշեց Վահագն Խաչատուրյանը։

ՀՀ նախագահն ընդգծեց` ամենակարևորն այն է, որ մարդիկ զգում են իշխանության աջակցությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել