Դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց մերժել․
«Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է․ որպես պարզաբանում հարկ ենք համարում նշել, որ միջնորդության ներկայացման համար հիմք է հանդիսացել այն, որ դատավորը վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել և վճռի օրինակը դատավարության կողմերին տրամադրել է օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ, ինչի առնչությամբ խորհուրդը հաշվի առնելով դատավորի կյանքում տեղի ունեցող անձնական բացառիկ հանգամանքները մասնավորապես՝ դատավորի որդու 44-օրյա պատերազմում սխրագործությամբ հայտնի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գևորգ Արշակյանի պատերազմում հերոսանալու դեպքը, դատավորի հոր մահվան վշտի հանգամանքը արձանագրում է, որ դատավորը տևական ժամանակ գտնվել է հոգեբանական ծանր վիճակում, ինչի հետևանքով չէր կարող կանխել սահմանված ժամկետի խախտումը»,- այսօր՝ հունիսի 13-ին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի որոշումը դատավոր Նաիրա Հովսեփյանի գործով։