Ես ստիպված եմ բացահայտել մի կարևոր հանգամանք․ ԲԴԽ նախագահ

«Ցավոք սրտի, ես հետևում եմ, դառնանում եմ շատ երևույթներից, բայց այն, ինչ ասացի՝ դրանից ավել ոչինչ չեմ կարող ասել»,-այսօր՝ հունիսի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե որպես նախկին ՄԻՊ ինքը ինչպե՞ս կարձագանքի երեկ տարածված տեսանյութերին, որտեղ քաղաքացիների հանդեպ գործողություններ էին իրականացվել․

«Շատ լավ հարց եք տալիս, ես ստիպված եմ բացահայտել մի կարևոր հանգամանք․ ցավոք սրտի, մինչև 2027 թվականի հոկտեմբերը ես չեմ կարող այս ձեր կարևոր հարցերին պատասխանել ո՛չ որպես նախկին ՄԻՊ, ո՛չ որպես նախկին նախարար, ո՛չ էլ՝ որպես իրավաբան, իրավապաշտպան, որն ինձ համար եղել է իմ ամենապատվաբեր աշխատանքը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել