«Ամոթ է ձեզ, ամոթ՝ վերից-վար։ Էլ ձեզ տարանջատել չկա․ դուք նույնն եք, բոլորդ էլ նույնն եք՝ կեղծիքով, ստով խաբած, այդ վահանների հետևը թաքնված, ոհմակի պես հավաքված։ Մնացածը դուք գիտեք։
Երեկ հենց դո՛ւք վահաններով հարվածել եք կնոջ գլխին, զինվորի հորը, ամեն ինչ արել եք։ Փորձել եք ձեր հավատարմությունը ցույց տալ, ցույց եք տվել։
Ասում եմ՝ այդ արյունով թաթախված հացն եք ուտելու, եթե դուք զղջում չապրեք․ ձեր ղեկավարությունն էլ ավելի վատ․ խնդիր չկա»,- այսօր՝ հունիսի 13-ին Բաղրամյան պողոտայում ոստիկաններին դիմեց Բագրատ Սրբազանը։
Նշենք, որ նա աջակիցներին հայտնեց մինչև 20։00-ն դադար վերցնելու մասին։ Հավաքը կլինի ժամը 20։00-ին։