Առողջապահության նախարարության նոր տվյալները բուժօգնության դիմած անձանց վերաբերյալ

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։

85 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։
Մյուս 16 անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել