Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ժամը 12։00-ի դրությամբ բուժօգնության է դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան։
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
«66 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
32 պացիենտ շարունակում է բուժօգնություն ստանալ։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։