«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից առանց օրինական հիմքերի բիրտ ուժի և հատուկ միջոցների կիրառումը

«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

««Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից առանց օրինական հիմքերի բիրտ ուժի և հատուկ միջոցների կիրառումը։

Վնասվածքներ և վիրավորումներ ստացած մեր քաղաքացիների նկատմամբ կատարվածի միակ մեղավորը և պատասխանատուն Հայաստանում լեգիտիմություն չունեցող և սեփական իշխանության պահպանման համար ոչինչ չխնայող Նիկոլ Փաշինյանն է։

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Հայաստանում ներքին խաղաղության և համերաշխության հաստատման միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հեռացումը և ժողովրդի կամքն արտահայտող նոր իշխանությունների ձևավորումն է։

Մեր աջակցությունն ենք հայտնում Սրբազան շարժմանն ու՝ Հայաստանի շահերը ոտնակոխ անող իշխանությունների դեմ պայքարի դուրս եկած մեր բոլոր քաղաքացիներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել