Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այս պահին էլ աշխատակազմի ներկայացուցիչների հետ գտնվում է աշխատավայրում, ղեկավարում ՄԻՊ աշխատակազմի կողմից տվյալ պահին իրականացվող աշխատանքները, իսկ տեսանյութը նկարահանվել է ավելի վաղ` ՄԻՊ աշխատակազմի վարչական շենքի հարակից հատվածում: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։
«Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն պարունակող նյութերի տարածումից, Պաշտպանի, ՄԻՊ հաստատության թիրախավորումից և աշխատանքն արատավորող ցանկացած փորձից: ՄԻՊ լիազորություններն այս պահին էլ իրականացվում են ռեսուրսների և ջանքերի առավելագույն ներդրմամբ` անկախ աշխատանքային և հանգստյան օրերից ու ժամերից։
Տարօրինակ է, որ նույն ջանասիրությամբ երբևէ չի տարածվում տեղեկատվություն Պաշտպանի և աշխատակազմի կողմից գիշերային ժամերին և հանգստյան օրերին իրականացվող աշխատանքների վերաբերյալ»,-նշվում է հայտարարության մեջ։