Բագրատ Սրբազանը 10 րոպե ժամանակ խնդրեց․ «Կգամ ու կասեմ՝ ինչ ենք անելու»

«Ժողովուրդ ջան, մի՛ ցրվեք, ծրագիր ունեմ»,-այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Նա հիշեցրեց, որ մարդկանց հորդորել է համբերություն ցուցաբերել։

«Եթե ուզում ենք, որ այս գործը իրականություն դառնա, համբերությամբ, անձնական, անհատական որևէ գործունեություն մի դրսևորեք, շատ եմ խնդրում։ Ինձ ընդամենը 10 րոպե ժամանակ տվեք, մի հատ առանձնանամ, հետ կգամ ու կասեմ՝ ինչ ենք անելու։ Ոնց որ թե ճշտվել է ամեն ինչ, գնալու ենք Կառավարության շենք։ Ուղղակի ինձ ժամանակ տվեք, հետ կգամ, կասեմ՝ ուր ենք գնում»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել