Գերլարված իրավիճակ Բաղրամյան պողոտայում․ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում

Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարվեց։

«Խոսքս ուղղում եմ տներում նստած մարդկանց՝ բարձրացեք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ։ Ոչ մի պատճառաբանություն չկա այստեղ չլինելու համար։ Մեկ պատճառ կա մեր կյանքի վերականգնումը և սրբագրումը»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Նրա խոսքից հետո իրավիճակը լարվեց, նա նշեց, որ պատգամավորներին չեն թողնում անցնել և հորդորեց ոչ մի բան չնետել։

Սկսվեցին սուլոցներ և վանկարկումներ, որից հետո ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ։

Սրբազանը պարբերաբար խաղաղվելու կոչեր էր անում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել