«Որ ուզենայի հանդիպել, բիրտ ուժերին կասեի՝ գցեք «բագաժնիկը» բերեք, հետը հանդիպեմ. վարչապետը Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը հարց ուղղեց, թե արդյոք ինքը Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու որևէ փորձ արել է։

«Էս մի ամիս ա փողոցներում հետևիցս ընկասծ ասում է՝ արի հանդիպենք, արի հանդիպենք, արի հանդիպենք։ Բա ասում եք՝ բիրտ ուժ եմ կիրառում։ Որ ուզենայի հանդիպել, բիրտ ուժերին կասեի՝ գցեք «բագաժնիկը» բերեք, հետը հանդիպեմ»,-ասաց վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել