Ոստիկանական ուժերի ցուցարարաների նկատմամբ ուժի կիրառման պատճառով և հրմշտոցի արդյունքում, իրենց մասնագիտական գործունեությունը կատարելու ժամանակ, տուժել են AlphaNews-ի լրագրող Արփինե Բաղդասարյանը և օպերատոր Հովհաննես Հակոբյանը։ Ոստիկանների գործողությունների արդյունքում վնասվել է խմբագրության տեսախցիկը և այլ սարքեր, որոնց մի մասը կորել է:
Հավելենք, որ տուժել են այլ լրագրողներ, խափանվել է այլ լրատվամիջոցների աշխատանքը ևս, մասնավորապես՝ Mediahub.am և այլ։