Ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
«Ի՞նչ հիմնավորմամբ, ո՞ւմ և ի՞նչ հրամանով, ի՞նչ նպատակով են հենց հիմա այս շարժման մասնակիցներին այդպես բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկում»,-հարցրեց պատգամավորը։
Վարչապետն ասաց, որ չի տիրապետում տեղեկատվությանը, թե ում են բերման ենթարկել։
«Եթե ենթարկել են, ապա ոստիկանությունը դրա համար ունեցել է բոլոր հիմքերը։ Ես նույնիսկ դա ստուգելու անհրաժեշտություն չեմ տեսնում, որովհետև գիտեմ մեր քաղաքականությունը»,-ասաց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։