ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երբեք ոչ մեկին չի միջնորդել, չի լիազորել հանդիպել Բագրատ Սրբազանի հետ։
«Նման հարց չեմ բարձրացրել։ Եթե այդ անձի (Գալստանյանի-խմբ․) հետ հանդիպելու ցանկություն ունենայի, մեկ ամիս է՝ հետևիցս փողոցներում գալիս է՝ հանդիպենք, հանդիպենք, կհանդիպեի։
Եթե ուզենայի հանդիպել, բիրտ ուժերին կասեի գցեք բագաժնիկը, բերեք հանդիպեմ, բայց այդպիսին չեմ, և որպես օրինապահ քաղաքացի և հայ առաքելական եկեղեցու հետևորդ՝ նման բան չեմ անի։ Լավ է Неуловимый Джо-ի անեկդոտն անգիր էր արել, պատմեց։ Դա իր մասին է։ Թող Աստծուն հավատա, ինձ հավատալ պետք չի»,- ասել է վարչապետը։