Երբ մատակարարման փուլերը որոշված չեն

Այն դեպքում, երբ կողմերը նախատեսել են մատակարարման պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ապրանքները մատակարարել առանձին խմբաքանակներով և դրանց մատակարարման ժամկետները (մատակարարման փուլերը) պայմանագրում որոշված չեն, ապա ապրանքները պետք է մատակարարվեն ըստ ամիսների` հավասարաչափ խմբաքանակներով, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության էությունից կամ գործարար շրջանառության սովորույթներից:

Պայմանագրով մատակարարման փուլերի հետ մեկտեղ կարող է սահմանվել ապրանքների մատակարարման ժամանակացույց (տասնօրյա, ըստ օրերի, ժամերի և այլն):

Ապրանքները կարող են վաղաժամկետ մատակարարվել գնորդի համաձայնությամբ:

Վաղաժամկետ մատակարարված և գնորդի ընդունած ապրանքները հաշվարկվում են հաջորդ փուլում մատակարարման ենթակա ապրանքների քանակի հաշվին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել