Հունիսի 11-ից հուլիսի 1-ը Դ. Բեկի – Հ. Ավետիսյան և Վիլնյուս փողոցների հատվածը երեկոյան ժամերին կլինի փակ

«Հարգելի՛  քաղաքացիներ,

ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 11-ից մինչև հուլիսի 1-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Դ. Բեկի փող. – Հ. Ավետիսյան փող. խաչմերուկից մինչև Հ. Ավետիսյան փող. – Վիլնյուս փող. խաչմերուկ, նաև Ավետիսյան փող. – Վիլնյուս փող. խաչմերուկից մինչև 40 համարի երթուղու վերջնակետ ճանապարհահատվածները:

Վարորդներին հորդորում ենք՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով գիշերային ժամերին տրանսպորտային միջոցները  չկայանել նշված ճանապարահատվածի երթևեկելի մասում:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել