Արսեն Նիկողոսյանը հանդես է եկել հատուկ, մյուս դատավորների կարծիքից էապես տարբերվող կարծիքով․ փաստաբան

ՀՀ վերաքննիչ դատարանը քննության առնելով Միքայել Բադալյանին տուգանքով դատապարտելու վերաբերյալ առաջին ատյանի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը, որոշում է կայացրել այն մերժելու մասին: Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Սակայն դատարանի կազմից նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանը հանդես է եկել հատուկ, մյուս դատավորների կարծիքից էապես տարբերվող կարծիքով, այն է՝ որ Միքայել Բադալյանի արարքում բացակայում է նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու հանցակազմը։

Պաշտպանության կողմը ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը կվիճարկի վճռաբեկության կարգով և լիահույս ենք, որ Վճռաբեկ դատարանը գոնե հաշվի կնստի դատավոր Արսեն Նիկողոսյանի կարծիքի հետ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել