Հայաստանի ամենատարեց փաստաբանն այսօր դարձավ 100 տարեկան

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության ամենատարեց փաստաբանի՝ Հրաչիկ Գոգինյանի ծննդյան 100-ամյակը: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանն այցելել են հոբելյարին՝ ծննդյան տոնի առթիվ շնորհավորելու համար:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն անձամբ իր և Փաստաբանների պալատի անունից շնորհավորել է ավագ գործընկերոջը՝ մաղթելով, որ նա շարունակի վայելել հարազատների, բարեկամների և շրջապատի հարգանքը, սերն ու ուշադրությունը:

Նշենք նաև, որ Հրաչիկ Գոգինյանը Հայրենական պատերազմի վետերան է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել