Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 10-ին ժամը 12:50-16:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի ջրամատակարարումը:

Հունիսի 10-ին ժամը 12:45-20:00-ն կդադարեցվի Ապարան քաղաքի ջրամատակարարումը:

Հունիսի 10-ին ժամը 12:00-16:00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 9 Զանգ. Վիլնյուսի փող. ջրամատակարարումը:

Հունիսի 10-ին ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց, Մ.Մկրտչյան, Նոր Թաղ., Խ.Կեչառեցու փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել