Աննա Դանիբեկյանը Կարեն Անդրեասյանի ու ԲԴԽ-ի՝ փետրվարի 10-ի դրությամբ պաշտոնավարող անդամների ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել

ԲԴԽ-ում ընթանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթի քննությունը։

Դանիբեկյանը միջնորդել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին ու ԲԴԽ-ի՝ 2024թ. փետրվարի 10-ի դրությամբ պաշտոնավարող անդամներին բացարկ հայտնել. նա մեջբերել է ԲԴԽ-ի տեսանյութը, որում անդրադարձել են նաև «Մարտի 1»-ի գործին․ «ԲԴԽ նախագահը հայտարարել է, որ իր հանձնարարությամբ ԲԴԽ աշխատակազմի տեղեկատվությունը հասցեագրված է կոնկրետ հասցեատերերի, մասնավորապես, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությամբ օժտված երկու մարմինների համար ու հետապնդում է կոնկրետ իրավական հետևանքներ առաջացնելու նպատակ»,- ասել է նա։

Արդարադատության նախարարության ներկայացուցիչները նշել են, որ վարույթի համար հիմք է հանդիսացել ԶԼՄ-ներում տարածված հայտնի տեսանյութը, նաև նշվել է, որ ենթադրյալ խախտումներն ուսումնասիրության առարկա դարձել են առանց կոնկրետ տիկին Դանիբեկյանի գործի շեշտադրման։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել