«Ֆորդի» 46-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 6-ին Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի խաչմերուկում իրար էին բախվել «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Հունիսի 7-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ֆորդի» ուղևորը՝ 46-ամյա Քրիստինա Ա.-ն, մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել