Սպանություն Մաշտոցի պողոտայում․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

«Դեպքը տեղի է ունեցել Մաշտոցի պողոտայում․ 2 տուժածներ կան, մեկը ստացել է մարմնական վնասվածքներ, մյուսը՝ մահացել է։ Մի դեպքն էլ տեղի է ունեցել նախօրեին՝ ամսի 8-ին՝ գիշերը․ մեկ անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքերից մեկի ընթացքում փոխադարձ հարվածներ են եղել դանակով»,- Iravaban.net-ին փոխանցեցին Քննչական կոմիտեից։

Նշենք, որ տեղեկություններ էին տարածվել, որ գինու օրերին դանակահարությունների դեպքեր են եղել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել