Գնված 32 անվազույգից 8-ն արդեն գտնվում են մետրոպոլիտենում

Կառավարության ֆինանսավորմամբ գնված 32 անվազույգից 8-ն արդեն գտնվում են մետրոպոլիտենում։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։

Հաղորդվում է, որ մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:

«Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 530 հազար 535 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2962 շարժակազմ, որից 550-ը երեք վագոնանի, 1384-ը երկու վագոնանի և 1028-ը մեկ վագոնանի։ Նախատեսված ուղևորափոխադրումը՝ 514 հազար 267 ուղևոր, կատարողականը՝ 103,2 %», – ասված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել