Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 10-ին ժամը 05:00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռցու, Հրաչյա Ներսիսյան, Ազատության, Կամարակ, Ուլնեցու, Դավիթ Անհաղթի, Լեփսիուսի, Վահե Վահյան, Ռուբանյանց, Յաղուբյան փողոցների, Մինաս Ավետիսյան 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցների, Գոգոլի նրբանցքների, Պարույր Սևակի փողոցի (ներառյալ առանձնատները) գազասպառողների գազամատակարարումը։