Ավտոմեքենա է այրվել

Հունիսի 9-ին, ժամը 19:34-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Շիկահող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա, տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:31-ին, մարվել՝ 20:39-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան. տուժածներ չկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել