Հարգելի ՀՀ ներքին գործերի նախարարություն, հասկանում եմ, որ հիմա ավելի շատ կենտրոնացած եք Երևանի և մարզերի փողոցներում հասարակական կարգի պահպանմամբ, բայց եթե ժամանակին պատշաճ կատարեիք ձեր մեկ այլ պարտականություն՝ ծխելու արգելքի պահպանում հասարակական վայրերում, ինչն ակնհայտորեն չեք արել, ապա օրենքից դուրս գործունեության նման հրապարակային և հանդուգն վարքագիծ չէինք տեսնի։ Այս մասին հայտնել է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։
«Հերիք չի նարգիլեանոցների հարցը չլուծեցիք, հիմա էլ սիգար կլուբեր են բացում ու գովազդում դա։ Սպասում եմ հրապարակային արձագանքի և այս տնտեսվարողի նկատմամբ վարչարարության իրականացում՝ օրենքով սահմանված կարգով։
Հ.Գ. կներեք որ «Սրբազան» շարժումից բոլորիդ շեղում եմ, բայց ծխախոտից տարեկան մի քանի հազար մարդ է մահանում մեր երկրում, իսկ նման շարժումներից՝ առավելագույնը մի քանի հազար նյարդային բջիջ»,-գրել է նա։