Հունիսի 9-ին, ժամը 07:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է փրկակարների օգնությունը, տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները և պարեկային ծառայության աշխատակիցները սահմանազատել են ավտոճանապարհի վտանգավոր հատվածը։
ՃՇՇ աշխատակիցներն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են թափված քարերը. երթևեկությունը վերականգնվել է:
Հնարավոր վտանգը կանխելու նպատակով փրկարարները նշված հատվածում իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ: