«Ամսի 9-ը ոչ թե վերջին, այլ ամենակարևոր ու առանցքային օրն է։ Դրանից հետո ամեն օր մենք անելիք ունենք։ Չասեմ որքան կտևի, բայց հասնելու ենք այդ մարդու հեռացմանը։ Մենք կարճ ժամանակ ունենք դրա համար»,-այս մասին Վանաձորում հայտարարել է Բագրատ Սրբազանը։
«Այդ մարդն անոնսն արդեն արել է՝ մեկ ամիս։ Հայտարարել է, որ մեկ ամսից պատրաստ ենք խաղաղության պայմանագիր կնքել։ Հայտարարել է, որ ինչ ուզում ես, ասա, մենք էլ կանենք: Քո սուրը՝ մեր պարանոցը, դու տեր՝ մենք էլ ծառա։ Սա է այս մարդու ասածը։
Հետևաբար սիրելի ժողովուրդ, կիրակի երեկոյան 18․30 լինելու ենք Հանրապետական հրապարակում վերջնական գործողություններ իրականացնելու համար»,-նշել է նա։