Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել՝ հայտնելով, որ Քարկոփում հեղեղումներից հետո նույնպես վերականգնողական աշխատանքներ են իրականցվում։ Այնտեղ մասնակի վերականգնված է նաև ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը:
Ավելի վաղ Քարկոփի համայնքապետը Iravaban.net-ին հայտնել էր, որ ջրի խնդիր կա, քանի որ ջրահեռացման համակարգն էլ պետք է նորոգվի, խմելու ջուրը ձեռքով մոտիկ տնից են բերում։ Կան բնակիչներ, որոնք տներ են վարձակալել, և գումարը փոխհատուցում է մարզպետարանը, նաև պայմանագրեր են կնքվում, սակայն կան բնակիչներ, որոնք մինչև այս պահը տներ են փնտրում, իսկ մյուս մասն էլ ապրում է բարեկամների տանը։
Տեսանյութը՝ այստեղ։