Այրվել է մոտ 100 հակ անասնակեր․ ՆԳՆ ՓԾ

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունիսի 8-ին, ժամը 12:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։42-ին, մարվել՝ 13։10-ին։ Այրվել է մոտ 100 հակ անասնակեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել