Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ։ Իր պաշտոնական էջում հայտնում է, որ հեղեղումների հետևանքով փլուզվել է Ախթալա տանող կամուրջը, կառուցվել է հետիոտնային ժամանակավոր կամուրջ:
Աշխատանքներ են տարվում նաև փլուզված երկաթգծի վերականգնման ուղղությամբ:
Նա նաև նշել է, որ Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետևանքով ճանապարհը փլուզվել է, լիցքի միջոցով ճանապարհային երթևեկությունը վերականգնվել է: