Հունիսի 6-ին՝ ժամը 21.45-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 6-րդ կմ-ին՝ Ջաջուռ գյուղի վարչական տարածքում, «Մերսեդես» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և այրվել:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Վարորդը՝ 49-ամյա Արա Խ.-ն, մահացել է, իսկ 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: