«Եթե Բագրատ Սրբազանն ասել է, որ ինքն է թեկնածուն, ուրեմն՝ իրեն ենք աջակցում»․ Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանի գործով դատավճռի հրապարակումից հետո նա ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։

Հիշեցնենք, որ  Սերժ Սարգսյանն արդարացվել է, ինչի առնչությամբ նա նշեց, որ վստահ է՝ վերադաս ատյանները բողոքարկելու են որոշումը։

Անդրադառնալով ոստիկանների կողմից Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Սարդարապատի հուշահամալիր մտնելուն խոչընդոտելու դեպքին, ասաց՝ դա իրավական բոլոր նորմերից դուրս է, դուրս է նաև բարոյականության սահմաններից, իսկ երկրում տեղի ունեցող իրավիճակի մասին նշեց հետևյալը․ «Պայքարը ընթանում է, և չեմ կարծում, որ դեպի նվազում է գնալու։ Ես այլ ճանապարհ չեմ տեսնում։ Ասել եմ և հիմա էլ ասում եմ, այո, ոչ թե միայն ես, այլև մեր կուսակցությունը, մեր համակիրները բոլորը աջակցում են այն թեկնածուին, որին առաջադրել է Բագրատ Սրբազանը, եթե ինքն ասել է, որ ինքն է թեկնածուն, ուրմեն՝ իրեն ենք աջակցում»։

Նրա խոսքով՝ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս երկու երրորդով փոխել այն կետը, որն արգելում է երկքաղաքացիներին Հայաստանում զբաղեցնել բարձրագույն պաշտոններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել