«Սա էլ թող արձանագրվի՝ բարոյական մահը ՆԳՆ նախարարի՝ Վահե Ղազարյան անձնավորության բարոյական մահն էր այսօր, և գործի էլ չգնաց, օգտվեց առիթից ամեն դեպքում։ Այնպես որ՝ հանգստացեք, մի քիչ արևից դուրս եկեք, ապրեք դուք, որ համառորեն այդպես ստիպեցիք, որ հաշվի նստեն նորից, և երեկոյան ժամը 19։00-ին կհնադիպենք։
Ես 1-2 հանդիպումներ ունեմ տարբեր, կարևոր․ ժամը 19։00-ին մեր ամփոփումն ենք անելու, խնդրում եմ նաև մեր փաստաբան, իրավապաշտպանները ներկա լինեն, և այս օրերին նաև տեղեկատվություն փոխանցեն»,- այսօր Սբ․Աննա եկեղեցու բակում աջակիցներին հայտարարեց Բագրատ Սրբազանը։