Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սարդարապատի հուշահամալիրից դիմելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին ասաց, որ մայիսի 28-ին առավոտյան 9-ից սպասում են նրանց, ովքեր հնարավորություն չունեն իրենց հետ գիշերը մնալ հուշահամալիրում։
«Կոչ ենք անում պայքարի ընթացքում մեզ հետ անցած քույրերին և եղբայրներին մինչև 10-ը լինեք մեզ մոտ։ Մենք շատ կարևոր միջոցառումների ծրագիր ունենք։ Շատ կարևոր է, որ բոլորս նշենք այդ տոնը։ Հանրահավաքը կայանալու է այստեղ։ Սիրով հրավիրում ենք բոլորին։ Գիշերը հետաքրքիր ծրագիր ունենք, խարույկ, երգ-երաժշտություն»,-նշեց նա։